Ձեւավորվել է «Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանության խումբ, որը ստանձնել է անազատության մեջ գտնվող խմբի անդամների իրավունքների պաշտպանությունը: Այս մասին հայտնում է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը։
Հայտարարությունում նշված է, որ այդ խմբի կազմում են հայտնի փաստաբաններ Վահե Գրիգորյանը, Մուշեղ Շուշանյանը, Կարապետ Բադալյանը, Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը, Դավիթ Գյուրջյանը, Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Արա Զաքարյանը, Արայիկ Պապիկյանը, Մոնիկա Մարգարյանը եւ Լուսինե Մարտիրոսյանը: Խմբի` դեռեւս պաշտպաններ չունեցող անդամների հարազատները կարող են դիմել պաշտպանության խմբին` զանգահարելով 099 588 576, 010 500 665 հեռախոսահամարներով: