Հուլիսյան իրադարձություններից հետո ծայրահեղ ծանր է երկուսի վիճակը. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հուլիսյան իրադարձությունների հետևանքով քաղաքացիական հիվանդանոցներ ընդունված բազմաթիվ անձանցից երեկվա դրությամբ շարունակում էր ստացիոնար բուժում ստանալ 9 տուժած։ Կայուն կամ ծայրահեղ ծանր էր գնահատվում նրանցից երկուսի վիճակը։ Այս տեղեկությունը փոխանցեցին առողջապահության նախարարությունից։

Այստեղից նաև ասացին, որ նրանցից մեկը ոստիկան է, որը «Հերացի» համալսարանական թիվ մեկ կլինիկայից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որովհետև հեմոդիալիգի անհրաժեշտություն էր զգացվում և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, մյուսը «Սասնա ծռեր» խմբի անդամ է, որը «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: Հիշեցնենք, որ ոստիկանը Գագիկ Մկրտչյանն է, «Սասնա ծռերի» անդամը՝ Անդրակ Նազարյանը։ Երկուսն էլ ստացել էին հրազենային վիրավորում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս