ՀԱՐՑ. Ամուսնացած եմ մոտ 25 տարի, ունեմ 3 երեխա, որից երկուսն անչափահաս են: 1997թ.-ից ես եւ իմ երեխաները հաշվառվել ենք տվյալ տանը, որտեղ ապրում ենք մինչեւ հիմա: Տան սեփականատերը սկեսուրս է, որը պատրաստվում է տունը ժառանգություն տալ իր որդուն: Այդ դեպքում ես եւ իմ 3 երեխաները կարո՞ղ ենք այդ տնից բաժնեմաս պահանջել, եթե այո, ապա ո՞ր օրենքով:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մինչեւ ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաեւ ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է: Այսինքն` Դուք եւ երեխաներն այդ ժառանգությունից բաժնեմաս պահանջելու իրավունք չունեք:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անկասկած, շատերն են բախվում այս եւ բնակարանային այլ խնդիրների: Այս դեպքում մեզ ոչինչ չի մնում անել, քան հորդորել մեզ դիմած քաղաքացուն առավելագույնս տեղեկանալ իր իրավունքներին: Թեեւ, կարծես թե, նա բաց է թողել ժամանակը՝ ոչ թե հաշվառվելու, այլ գրանցվելու համար նշված տանը, որպեսզի ժառանգության դեպքում կարողանար նաեւ սեփական մասնաբաժինը պահանջել: