ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ցանկանում եմ տեղեկանալ արտահանման գործընթացի մանրամասներին: Այսինքն՝ եթե կազմակերպությունը ցանկանում է ապրանք արտահանել երկրից, ապա դրա համար կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել մաքսային մարմիններին:

Կարեն Մամիկոնյան (48 տարեկան, անհատ ձեռներեց)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Կ. Մամիկոնյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ կառավարության կողմից 2003թ. ընդունված «Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկերը եւ դրանք մաքսային մարմիններին տրամադրելու կարգը սահմանելու մասին» թիվ 1779-Ն որոշման 2-րդ կետի դրույթներով: Ըստ այդմ` կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից արտահանվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`
ա) մաքսային հայտարարագիրը,
բ) ապրանքի ձեռքբերման հաշիվ-ապրանքագիրը կամ պայմանագիրը, կամ դրան փոխարինող համապատասխան այլ փաստաթուղթ,
գ) ապրանքի տեղափոխումը հիմնավորող փաստաթուղթը (ապրանքատրանսպորտային բեռնագիր):

ՀՀ մաքսային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Արտահանման կարգն ու պահանջվող փաստաթղթերը հստակ ներկայացված են, բայց հարկ է նշել նաեւ դրանց մաքսավճարների մասին: Օրինակ՝ խողովակաշարերով եւ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության, դրանց հաշվառման համար մաքսավճար գանձվում է 1 ամսվա ընթացքում միեւնույն պայմանագրի հիման վրա միեւնույն ուղղությամբ տեղափոխվող ապրանքաքանակի համար 500.000 դրամի չափով: Եզրակացությունը թողնում ենք ընթերցողներին:




Լրահոս