ՀԱՐՑ. Ցանկանում եմ իմանալ, թե ընտանեկան նպաստի բազային մասն ինչքա՞ն գումար է կազմում: Եվ խնդրում եմ ասել, թե որքան է միանվագ դրամական օգնության չափը ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ընտանեկան նպաստի բազային մասը 13.500 դրամ է: Իսկ միանվագ դրամական օգնության չափը ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում հետեւյալն է՝
ա) երեխայի ծննդյան դեպքում՝ 50.000 (հիսուն հազար) դրամ,
բ) երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու դեպքում՝ 25.000 (քսանհինգ հազար) դրամ,
գ) ընտանիքի անդամի մահվան դեպքում՝ 50.000 (հիսուն հազար) դրամ:
սոցիալական ապահովության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ վերջերս ներկայացրած ամփոփ տեղեկատվության համաձայն՝ 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ աղքատության ընտանեկան նպաստ եւ միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների թիվը կազմել է 114.005, որից 90.4 տոկոսն աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներն են: