«Քաղաքացիական պայմանագիրը» վաղը Գյումրիում կներկայացնի իր համամասնական ցուցակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հայտնում են, որ վաղը՝ օգոստոսի 26-ին, ժամը 14:00-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու գրասենյակում (Համբարձումյան 29/1) տեղի կունենա այդ քաղաքում կայանալիք ավագանու ընտրություններում համամասնական ցուցակի ներկայացումը:
ՔՊ ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ ասվում է նաև, որ լրագրողները հրավիրում են իրադարձությունը լուսաբանելու:

«Բոլոր այն լրատվամիջոցները, որոնք չեն ստանում ՔՊԿ հաղորդագրությունները, խնդրում ենք տեղեկացնել՝ նամակ ուղարկելով [email protected] կամ [email protected] հասցեներին: Մենք Ձեր էլեկտրոնային հասցեն կներառենք մեր ցանկում»,- ասվում է կուսակցության հաղորդագրության մեջ:




Լրահոս