Մասիսի ՀՀԿ կառույցում համերաշխ չեն. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դավիթ Համբարձումյանի առաջադրումը խանդ է առաջացրել։ Մեր տեղեկություններով, քաղաքի ազդեցիկ ՀՀԿ-ականներին հերթով կանչում են «կենտրոն»՝ հորդորում խելոք աշխատել Համբարձումյանի օգտին։ Մասիսում հայտնի Ավոյան եղբայրներին, որոնք ոչ այնքան լավ հարաբերություններ ունեն ՀՀԿ-ական թեկնածուի հետ, կարգադրել են, որ իրենց սեփականություն հանդիսացող, բայց արդեն մի քանի ամիս չաշխատող խանութի տարածքն ազատեն, որպեսզի Համբարձումյանի նախընտրական շտաբը տեղավորվի։ Էդգար Ավոյանը Վեդիի գազի գրասենյակի պետն է, իսկ մյուս եղբայրը՝ Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրենը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս