Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրված արտահերթ նիստում չեղյալ է համարել 2016թ. հունիսի 30-ին ԱԺ-ի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը: Պատճառն այն է եղել, որ նշված փոփոխությունների համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները, ըստ Կառավարության գրավոր պատասխանի, նշված ժամկետում հնարավոր չի եղել ապահովել։
Նիստում մեջբերվեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի պատասխանն այն մասին, որ բոլոր միջոցառումների իրականացումն անխուսափելիորեն պահանջում է ոչ պակաս, քան մի քանի ամիսների աշխատանք:
Հիշեցնենք, որ եթե մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես չգա հայտարարությամբ այն մասին, որ անհրաժեշտ 16 մլն դոլարն առկա է տեխնիկական սարքավորումների և ծրագրային ապահովում իրականացնող քարտեր ձեռք բերելու համար, նախագիծը չեղյալ կհամարվի: