Նյու Յորքում կառնավալի ժամանակ անհայտ անձինք կրակ են բացել. կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նյու Յորքում Աշխատանքի օրվան նվիրված փողոցային փառատոնի ժամանակ անհայտ անձինք կրակ են բացել հավաքվածների ուղղությամբ:

Ինչպես հայտնում է CBS New York հեռուստաալիքը, դեպքը տեղի է ունեցել Բրուքլինում կարիբյան մշակույթի տոնի ժամանակ:

Դեպքի արդյունքում 2 մարդ է զոհվել՝ 20-ամյա տղա և 22-ամյա աղջիկ, ևս 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Ոստիկանությունը փնտրում է հանցագործին:

Նշվում է, որ կառնավալն այս տարի անց էր կացվում անվտանգության ուժեղացված ռեժիմով:




Լրահոս