Ռուսաստանը կործանիչներ կմատակարարի Ղազախստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը երկու Սու-30 և 2 Մի-17 կործանիչներ կմատակարարի Ղազախստանի զինված ուժերին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս մասին «Բանակ-2016» ֆորումի շրջանակներում հայտարարել է Ղազախստանի պաշտպանության փոխնախարար Օքաս Սապարովը:

«2014թ. մենք Ռուսաստանից 4 Սու-30 ենք ստացել, այս տարի՝ ևս երկուսը»,-հայտարարել է Սապարովը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանը մինչև տարեվերջ պլանավորում է Մի-35Մ մարտական ուղղաթիռների առաջին խմբաքանակն ուղարկել Ղազախստան:




Լրահոս