Մերձդնեստրի չճանաչված հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ քննարկվել է նախագահ Եվգենի Շևչուկի՝ «2006թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների իրականացման մասին» հրամանագրի իրականացման մեխանիզմը, փոխանցում է Lenta.ru-ն:
Քննարկման արդյունքում որոշվել է տվյալ հրամանագրի իրականացման ճանապարհային քարտեզը:
«Մենք բոլորս լավատեսներ ենք, մենք ոչ մեկ անգամ ենք ասել, որ մեր ազգային գաղափարը Ռուսաստանի Դաշնության կազմին միանալն ու ճանաչում ստանալն է»,-ասել է չճանաչված հանրապետության վարչապետ Պավել Պրոկուդինը:
Մերձդնեստրի նախագահն այդ կապակցությամբ նախապատրաստվելու կարգադրություն է արել:
Մերձդնեստրը անկախություն էր հռչակել 1990-ական թթ. սկզբին: