Առնվազն 3 զինվորական է զոհվել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մարդին նահանգում ավտոմեքենային պայթեցման արդյունքում, փոխանցում է թուրքական Ntv հեռուստաալիքը:
Պայթյունը տեղի է ունեցել Մարդին-Դերիկ մայրուղու վրա ավտոմեքենային ընթացքի ժամանակ, որում զինծառայողներ են գտնվել: Երկուսի վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության և շտապօգնության մեքենաներ: Ռումբի որոնման և չեզոքացման աշխատանքներ են տարվում:
Հաղորդվում է նաև, որ պայթյունի կազմակերպման մեջ մեղադրվում է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը:
2015 թ. հուլիսից Թուրքիայում վերսկսվեցին ՔԱԿ-ի հետ բախումները: Այդ պահից ի վեր մոտ 700 զինծառայող և ոստիկաններ են զոհվել: