Գրոզնիում տեղի է ունեցել Grand Prix Akhmat 2016 մրցաշարը, ոի շրջանակներում կազմակերպվել են նաև մանկական մենամարտեր: Դրանց մասնակցել են նաև Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդիները:
10-ամյա Ահմադ Կադիրովը նոկաուտի է ենթարկել Դամիր Շևխուժևին 14-րդ վայրկյանին՝ մինչև 33 կգ քաշային կարգում:
9-ամյա Զելիմխան Կադիրովը դատավորների միաձայն որոշմամբ հաղթանակ է տարել Դանիլ Շալակի նկատմամբ՝ մինչև 27 կգ քաշային կարգում:
Իսկ 8-ամյա Ադամ Կադիրովը դատավորների միաձայն որոշմամբ հաղթանակ է տարել Դավիթ Խալաթովի նկատմամբ՝ մինչև 35 կգ քաշային կարգում: