Մահապարտ ահաբեկիչը պայթյուն է կազմակերպել Բաղդադում. կա 31 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաղդադում շաբաթ օրը տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով մոտ 31 մարդ է զոհվել, փոխանցում է Reuters-ը ՝ հղում անելով ոստիկանության տվյալներին:

Ավելի քան 50 մարդ վիրավոր է:

Երկրում գործող ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:

Հաղորդվում է, որ մահապարտ ահաբեկիչը գործի է դրել իր մարմնի վրա ամրացված պայթուցիկ սարքը վրանի մոտ, որտեղ հավաքված են եղել մուսուլման շիիթներ, որոնք մասնակցում էին Աշուրի կրոնական սգո արարողություններին:




Լրահոս