Գագիկ Ծառուկյանին ակտիվ քաղաքականություն կանչելու օրը հայտնի է. ինչ է սպասվում առաջիկայում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը անցած շաբաթ տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ականները ծրագրում են ՀԱՕԿ նախագահ, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին «ազգովի խնդրելու» ակցիա կազմակերպել, որպեսզի նա վերադառնա ակտիվ քաղաքականություն: Երեկ մեզ հայտնի դարձավ, թե ԲՀԿ-ականները երբ են ծրագրում իրենց «ազգովի խնդրելու» ակցիան: Նախատեսվում է, որ մի քանի հազար ԲՀԿ-ականներ եկող երկուշաբթի՝ ժամը 13.00-ին, երթով գնալու են Գագիկ Ծառուկյանի մոտ եւ խնդրելու են նրան` վերադառնալ ակտիվ քաղաքականություն: ԲՀԿ-ում հույս ունեն, որ իրենց ակցիայից հետո Գագիկ Ծառուկյանն առանց կաշկանդվելու կհայտարարի քաղաքականություն վերադառնալու մասին: Թեեւ լուրեր կան, որ նա երկրում չէ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս