ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարագրել է իր ունեցվածքը: Ըստ այդմ, նախարարը հայտարարագրել է մեկական ամառանոց եւ հասարակական նշանակության շինություն: Բացի այս, նախարարը հայտարարագրել է երեք հատ ավտոմեքենաներ՝ «Mercedes-Benz 320 S», «BMW X5 4.81» եւ «Toyota Land Cruieser 200 4.0» մակնիշի:
Հրաչյա Ռոստոմյանի դրամական միջոցները, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, ըստ հայտարարագրի, կազմել են 12 հազար դոլար եւ 3 մլն 400 հազար դրամ: Ըստ նրա հայտարարագրի՝ այս տարվա ինն ամիսներին նրա եկամուտը կազմել է 3 մլն 200 հազար դրամ, որը նա ստացել է ձեռնարկատիրական գործունեությունից: