Պակիստանը կես միլիարդ դոլարի սպառազինություն կմատակարարի Ադրբեջանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պակիստանի պաշտպանական արդյունաբերության և առևտրի նախարարություններն Ադրբեջանին սպառազինության մատակարարման արագացման շուրջ համատեղ ծրագիր են ընդունել: Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Պակիստանի պետական ռադիոյին:

Տեղեկությունների համաձայն՝ որոշումն ընդունվել է այսօր Իսլամաբադում միջգերատեսչական նիստի ժամանակ:

Հաղորդվում է, որ Պակիստանի առևտրի նախարար Հուրամ Դաստգիրը պատվիրակություն կգլխավորի, որն այց կկատարի Բաքու նոյեմբերի վերջին:Նիստի ժամանակ վերջինս ասել է, որ աշխատանքային խումբը 5 տարվա պլան է մշակել՝ Ադրբեջանի հետ առևտրա-տնտեսական համագործակցության հարցով՝ մինչև $500 միլիոնի սպառազինություն մատակարարելու նպատակով:




Լրահոս