Այսօր Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Կուսակցությունների մասին» օրենքի նոր նախագիծը:
Նախ նշենք, որ գործող օրենքով կուսակցությունը գրանցման պահին պետք է ունենա 200 անդամ, այնուհետեւ 6 ամսվա ընթացքում անդամների թիվը հասցնի 2000-ի: Նոր նախագծով առաջարկվում է պետական գրանցումից հետո կուսակցությունների վերահսկողությունը հանել, բայց գրանցման պահին պահանջել ունենալ 1000 անդամ:
Բացի դրանից մեկ փոփոխություն ևս կատարվել է: Մասնավորապես, եթե գործող օրենքով կուսակցությունը պետք է տարածքային ստորաբաժանումներ ունենա ՀՀ ողջ տարածքում, ապա հիմա առաջարկվում է, որ ստեղծման պահին կուսակցությունը տարածքային ստորաբաժանում ունենա կամ Երևանում, կամ ՀՀ մարզերի 1/3-ում: