Սանկտ Պետերբուրգի Կիրովի շրջանում հիվանդանոց է տեղափոխվել 4-ամյա հայուհին, ով էլեկտրական թեյնիկն իր վրա է շրջել: Այս մասին հայտնում է Սանկտ Պետերբուրգի «Ֆոնտանկա» թերթը:
4-ամյա աղջնակը հոսիպտալացվել է դեմքի, պարանոցի և ձեռքերի 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով: Ներկա պահին երեխան գտնվում է ծանր վիճակում:
Թերթի տեղեկություններով՝ աղջնակը բնակվում է մոր՝ ՀՀ քաղաքացու և գործազուրկ հոր հետ:
Դեպքի հանգամանքները պարզվում են: