Էն ինչը ֆեյսբուքով խոսում են, դա է. ԼՂՀ պատգամավորը` սահմանում տիրող վիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով լարված իրավիճակ է, կրակում են ականանետով: Այս մասին հայտարարել էր ԼՂ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը:

ArmLur.am-ը ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանից հետաքրքրվեց առաջնագծում տիրող իրավիճակից, սակայն, վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում. «Ես Ազգային ժողովում եմ, չեմ հետևել, էն ինչը ֆեյսբուքով խոսում են, դա է»:

Նշենք, որ այս գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:




Լրահոս