«Գագո, գալու ես, ստիպված ենք լինելու իրար «հագնել»` իրար խանգարել». ընկերական խորհուրդ Կարեն Կարապետյանից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած Կարեն Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը որպես հին ընկերներ հաճախ են հանդիպում, իսկ վերջերս այդ հանդիպումները Ծառուկյանի Առինջի տանն առավել հաճախացել են` կապված Ծառուկյանի քաղաքական վերադարձ-չվերադարձի հետ, Կ. Կարապետյանը վերջինիս ասել է․ «Գագո, գալու ես, ստիպված ենք լինելու իրար «հագնել»` իրար խանգարել», այնուհանդերձ, Հայաստանի լավագույն տասը մարզիկների համար «Փարավոնում» կազմակերպված միջոցառմանը, որին հրավիրվել էր նաեւ Կ. Կարապետյանը, չի մասնակցել:

Խնդիրը բացառապես արարողակարգային է եղել. իշխանական հիերարխիայում սուբորդինացիա կա՝ եթե որեւէ միջոցառման մասնակցում է երկրի նախագահը, վարչապետը չի մասնակցում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս