Գագիկ Ծառուկյանը հայտնել է՝ ովքեր կարող են դարձի գալ. բացառված են երեք հոգի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ականներն այսօր երեկոյան «Փարավոն» ռեստորանում խնջույքի են, նշում են Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն: Մեր աղբյուրն ասում էր, որ բոլորը դարձի են գալու` հեռացածներն ու մնացածները, ավել-պակաս խոսացածները, աջը քաշածները՝ բոլորը: Գալու են բաժակը չխկացնելու՝ Ծառուկյանի աչքերում, իրենց բարեւելու ձեւում կանխորոշելով սեփական ապագան: Դրանից հետո սկսվելու է ամենաբարդը` ցուցակի կազմում, ռեյտինգայինով առաջադրվողների որոշում:

Ի դեպ, մեր տեղեկություններով, Ծառուկյանի հայտարարության նախօրյակին քննարկվել է, թե նախկին թիմից ովքեր կարող են հետ գալ: Բացառվել է միայն երեքի վերադարձը՝ Մարտուն Գրիգորյան, Բազմասեր Առաքելյան, Մուշեղ Պետոյան, որոնք արդեն ՀՀԿ-ացվել են: Նրանց մասին Ծառուկյանը շատ վատ է արտահայտվել՝ նրանք իրենց լավ չեն պահել ԲՀԿ նախկին առաջնորդի հեռանալուց հետո, այստեղ-այնտեղ վատաբանել են Ծառուկյանին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս