ԱՄՆ-ն՝ մեկնաբանելով Արցախ այցելած Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին, հիշեցրել է խոսքի ազատության պաշտպանման անհրաժեշտության մասին: Այս մասին ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին ասել է լրագրողների համար մշտական բրիֆինգի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Բլոգեր Լապշինի արտահանձնումը պետք է մեկնաբանեն երկրները, որոնք ներգրավված են այդ գործընթացին: Սակայն խոսքի ազատությունը մեզ համար կարևոր է»,-ասել է Քիրբին:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը դեմ էր հանդես եկել Արցախ այցելած բլոգերի արտահանձնմանը Ադրբեջանին: