27.01.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ

  • Տեղի կունենա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մամուլի ասուլիսը

Հունվարի 27-ին ժամը 10.00-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մամուլի ասուլիսը:

Ասուլիսին  կարող են մասնակցել ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիր՝ մինչև ժամը 09.30-ը:

  • Համատեղ մամուլի ասուլիս

Մայրաքաղաքում առատ ձյան տեղումներով, ինչպես նաև առաջիկա օրերին անհանգստացնող եղանակային կանխատեսումներով պայմանավորված՝ Երևան քաղաքի Կոմունալ ծառայության վարչության պետ Հրայր Անտոնյանը, Երևան քաղաքի Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը, ինչպես նաև «Սանիթեք» ընկերության գործառնական ղեկավար Արգիշտի Տիգրանյանը հանդես կգան համատեղ ճեպազրույցով:

Թեման՝ Բնակչության անվտանգ տեղաշարժի կազմակերպման և ձնամաքրման համար ձեռնարկվող արտահերթ միջոցառումներ
Ճեպազրույցի վայրը՝ Հալաբյան 16 (Թումոյի այգու դիմաց)
Օրը և ժամը՝ հունվարի 27, 11:00

  • Արտագնա ասուլիս Նորք-Մարաշ սրտաբանական կլինիկայում

Հունվարի 27-ին, ժամը` 12:30-ին «Ազդակ» լրագրողականակումբը հրավիրում է արտագնա ասուլիսի Նորք-Մարաշ սրտաբանական կլինիկա, որի հյուրն է լինելու կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը: Կանցկացվի շրջայց բժշկական կենտրոնում:

  • Տեղի կունենա Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի մամուլի ասուլիսը

Հունվարի 27-ին` ժամը 12:00-ին, Երևանի քաղաքապետարանի ճեպազրույցների դահլիճում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը կներկայացնի մասնավորապես հանրակրթության, մշակույթի և սպորտի,  երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում Երևանի քաղաքապետարանի ծրագրերով 2016 թվականին իրականացված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև` 2017 թվականի համար նախանշված ծրագրերը:

Խնդրում ենք ներկայանալ ասուլիսի մեկնարկից առնվազն 5 րոպե շուտ:

  • Տեղի կունենա Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի ասուլիսը

Հունվարի 27-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: ԹԵՄԱ՝ Ամփոփ դիտարկումներ ներքին և արտաքին քաղաքական գործընթացների և հնարավոր զարգացումների վերաբերյալ: Հայոց բանակը 25 տարեկան է. ձեռքբերումներ և ապագա անելիքներ:

  • Տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի նիստ

Հունվարի 27-ին, ժամը 15:00-ին, ՀՀ սփյուռքի նախարարության դահլիճում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի 2017թ. անդրանիկ նիստը: (Հասցե՝ Վ. Սարգսյան 3, 9-րդ հարկ):

Հասարակական խորհրդի նիստին կներկայացվեն զեկուցումներ ՀՀ սփյուռքի նախարարության 2017 թվականի աշխատանքային ծրագրի, Սփյուռքյան համահայկական կառույցների հետ կնքած ՀՀ սփյուռքի նախարարության համագործակցության պայմանագրերի կատարման ընթացքի, ՀՀ կառավարության 2017 թվականի «Սփյուռք» բաժնի գերակա խնդիր­ների և գոր­ծու­նեու­թյան միջոցա­ռումների ծրագրի, 2017 թվականի «Մեր մեծերը» ծրագրի, 2017 թվականը «Արցախի տարի» հանրահռչակելու վերաբերյալ:

  • Միջոցառումներ Սփյուռքի նախարարությունում՝
    նվիրված Հայոց բանակի 25-ամյակին

Հունվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենան Հայոց բանակի 25-ամյակին նվիրված միջոցառումներ:

ժ.10:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները՝ նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ, կայցելեն Եռաբլուր զինվորական պանթեոն և ծաղիկներ կդնեն արցախյան պատերազմին զոհ գնացած սփյուռքահայ ազատամարտիկների շիրիմներին:

ժ.11:00-ին Սփյուռքի նախարարությունում տեղի կունենա Հայոց բանակի օրվան նվիրված հանդիսավոր ցերեկույթ՝ հայրենադարձ ազատամարտիկների, սփյուռքահայ ներկա զինծառայողների, պետական պաշտոնյաների, Համահայկական կառույցների երևանյան գրասենյակների, ինչպես նաև սիրիահայերի աջակցության հարցերով զբաղվող հ/կ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ (հասցեն՝ Վ.Սարգսյան 3, 9-րդ հարկ):

Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Միջոցառման գեղարվեստական մասում կհնչեն ազգագրական, ժողովրդական երգերի կատարումներ, կցուցադրվի Հայոց բանակին նվիրված տեսահոլովակ, կընթերցվեն հայկական համայնքների կրթօջախներից ստացված աշակերտների նամակներից հատվածներ՝ ուղղված հայ զինվորին:


ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

  • Տեղի կունենա Հայաստանի դեմոկրատական կուսակցության  հերթական՝ VIII-րդ համագումարըՀայաստանի դեմոկրատական կուսակցության լրատվական ծառայությունը հայտնում է, որ 2017թ. հունվարի 27-ին, ժամը 12:00-ին Ա.Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա կուսակցության հերթական՝ VIII-րդ համագումարը (հասցե՝ Աբովյան 2):

ՆԻՍՏ

  • Տեղի կունենա ՀՀ ԿԸՀ արտահերթ նիստ

Հունվարի 27-ին` ժամը 18.00-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում կգումարվի հանձնաժողովի արտահերթ նիստ:




Լրահոս