Իշխանության պարագայում ներում-բեկում չկա, չեն կարող «սկվազնոյ» գոհ լինել. Վարդան Բոստանջյանը` Հովիկ Աբրահամյանի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գագիկ Ծառուկյանը ՀՀ-ում ընդհանրապես բարի, նպատակներով տրամադրված մարդ է, որը, ի տարբերություն շատերի, անում է քայլեր, որոնք հաճելի և ցանկալի են այս հասարակության համար: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Մանր, մունր ճղճիմներ ուզում են ավել-պակաս խոսել, խառնել: Եկեք չփնտրենք տիեզերական բացարձակ մաքրություններ կամ վեհություններ: Ի դեմս Գագիկ Ծառուկյանի, մի հասարակության լայն զանգված, ընդունում է այդ անձին», – նշեց նա:

Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ից դուրս գալու որոշմանը, Բոստանջյանը ընդգծեց. «Իշխանության ներսում միշտ էլ խնդիրներ եղել են: Նրանք հակված չեն եղել բարձրացնել, որովհետև դա հղի է եղել վտանգներով: Մեր իշխանության պարագայում ներում-բեկում չկա: Այս իշխանության բոլոր ներկայացուցիչները չեն կարող «սկվազնոյ» գոհ լինել ամեն ինչից: Ես հասկանում եմ, որ անմնացորդ ինքն իշխանության համար արել է շատ մեծ բաներ և տվյալ պարագայում պետք է զարմանալ այդ որոշումից»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս