Australian Open. Ֆեդերերը եզրափակչում հաղթեց Նադալին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակչում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը հինգ սեթերի արդյունքում առավելության է հասել իսպանացի Ռաֆայել Նադալի նկատմամբ:

Հինգերորդ սեթում Նադալը 3:1 հաշվով առջևում էր, սակայն Ֆեդերերին հաջողվել է հետ բերել կորցրած գեյմը և առավելության հասնել վճռորոշ սեթում 6:3 հաշվով:

2017 թվականի Ավստրալիայի Բաց առաջնությունում հաղթանակը 18-րդ «Մեծ սաղավարտի» մրցաշարն էր, որտեղ հաղթեց 35-ամյա Ֆեդերերը:

Ռոջեր Ֆեդերեր – Ռաֆայել Նադալ՝ 6:4, 3:6, 6:1, 3:6, 6:3




Լրահոս