ՀՌԱԿ-ում որոշել են պաշտոնանկ անել Հակոբ Ավետիքյանին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ռամկավար ազատական կուսակցության» սփյուռքի եւ հայաստանյան կառույցների մեջ լուրջ տարաձայնություններ են սկսվել: Պատճառը ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանի հայտարարություններն էին «Ծառուկյան» դաշինքին միանալու մասին: ՌԱԿ սփյուռքի կառույցները, որ դեմ էին եղել այս որոշմանը, հիմա ցանկանում են պաշտոնանկ անել Ավետիքյանին ՀՌԱԿ ատենապետի պաշտոնից:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին ՀՌԱԿ-ում նախատեսված է հավաք, որի ժամանակ էլ կկայացվի Ավետիքյանին պաշտոնանկ անելու որոշումը: Մինչ այդ հիշեցնենք, որ ՌԱԿ ներսում տարաձայնությունները տեսնելով՝ Գ.Ծառուկյանը հայտարարել է, թե այս փուլում ձեռնպահ է մնում ՀՌԱԿ-ին իր դաշինքում տեսնելուց: Հակոբ Ավետիքյանի հետ կապ հաստատելու բոլոր փորձերն անցան ապարդյուն. նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս