«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը ապրիլյան խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ի ցուցակով ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Արագածոտնի մարզում: Այս տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա չի հերքել:
«Այո, հավանականությունը մեծ է»,- ասել է ՀԱԿ վարչության անդամ Մալխասյանը:
Ի դեպ, թերթը նկատել է, որ Արագածոտնի մարզում պայքարը բավական թեժ է լինելու: Այս ընտրատարածքում ՀՀԿ-ից բազմաթիվ ռեյտինգային թեկնածուների անուններ են շրջանառվում՝ պատգամավոր Մնացական Մնացականյան, նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյան, Արագածոտնի նախին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, Ապարանի նախկին քաղաքապետ Ռուբեն Հայրապետյանի՝ Գազի Ռուբոյի որդին:
Վերջինիս, ըստ տեղեկությունների, պաշտպանում է ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը: ՀՀԿ-ի թեկնածուների շարքում են նաև Արագած Ախոյանը և Բազմասեր Առաքելյանը, իսկ ԲՀԿ-ից առաջադրվելու է Լյովա Խաչատրյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: