Ստվերային ու ստվերների պայքար. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի ամենահիմնական խնդիրներից մեկը, բոլորի կարծիքով ու բոլորի մատուցմամբ, ստվերի առկայությունն է տնտեսական կյանքում։ Այո, ստվերային տնտեսությունն իսկապես պետության զարգացման ամենակարեւոր խոչընդոտներից է։ Սակայն ոչ պակաս, իսկ գուցե ավելի կարեւոր է այն ստվերը, որն առկա է քաղաքական դաշտում։ Այդ ստվերը վերջին շրջանում մենք տեսնում ենք գրեթե ամեն օր դաշինքների կազմավորման, փլուզման, նորերի կազմավորման ու նորերի փլուզման հեռանկարով։

Ընտրություններին մասնակցել պատրաստվող ուժերն ամեն ինչ անում են ստվերում՝ բանակցում են ու չեղյալ հայտարարում պայմանավորվածությունները, նորից են պայմանավորվում ու նորից բաժանվում։ Ամեն ինչ տեղի է ունենում հասարակությունից թաքուն, բայց ներկայացվում է՝ որպես հասարակության շահից բխող գործընթաց։

Եվ, մեծ հաշվով, առաջիկա խորհրդարանական ընտրություններում մենք տեսնելու ենք ստվերների պայքար՝ իշխանության ու իշխանության, իշխանության ու ընդդիմության, ընդդիմության ու ընդդիմության միջեւ։ Հասարակությանն այդ պայքարում որեւէ տեղ չի հատկացվում։ Բացի ընտրությունների օրն այս կամ այն ստվերի հաղթանակի ամրագրումից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս