Ներկա փուլում բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ռուսաստանին կամ Իսրայելին անհնար է: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասել է Լապշինի փաստաբան Սաֆար Հուսեյնովը:
Նա նշել է, որ Լապշինի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է:
«Քննության ավարտից հետո Լապշինը պետք է դատարանի առջև կանգնի: Դատարանի որոշումից հետո կարող է դիտարկվել նրա արտահանձնումն այն երկրներից մեկին, որոնց քաղաքացին է նա: Մինչ դատարանի որոշումը արտահանձնում չի կարող տեղի ունենալ»,-ասել է Հուսեյնովը:
Փաստաբանը նշել է նաև, որ Լապշինի ընտանիքի անդամները դեռևս չեն դիմել նրան: «Նրա ընտանիքը պետք է հանդիպման համար դիմի դեսպանատուն, որից հետո դեսպանատան միջոցով կարող է շփվել նրա հետ»,-ասել է նա: