Անսխալական մարդիկ չեն լինում: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին՝ ճիշտ է, որ Դուք 2005 թվականի հունիսի 21-ին ծեծել եք Պավլիկ Մանուկյանին, նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Իրոք, իմ աշխատասենյակում միջադեպ եղել է…, բաժակի մեջ այսպես թքելու, ես նույնիսկ անհարմար եմ զգում, այդպիսի բան չի եղել: Միջանձնային հարաբերությունների մեջ եղել են որոշակի սխալներ, որից հետո Պավլիկ Մանուկյանի հետ երկարատև աշխատանք ենք ունեցել, հարաբերություններ ենք ունեցել և մեր հարաբերությունները բավականին բարձր մակարդակի են եղել», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: