«Պատճառները հիմնավոր են». ՀԴԿ-ն` ԱԺ ընտրություններին չմասնակցելու որոշման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) Հանրապետական խորհուրդը փետրվարի 16-ին, իր լիազորությունների սահմաններում, որոշեց չմասնակցել ապրիլին կայանալիք միջոցառմանը՝ խորհրդարանական ընտրություններին: Պատճառները հիմնավոր են, սակայն այսօր զերծ կմնանք դրանք հրապարակելուց, որպեսզի ոմանց չթվա, թե արդարացում ենք փնտրում: Ապրիլյան միջոցառման վերաբերյալ քաղաքական և բարոյական մեր գնահատականները կներկայացնենք ընտրությունների ավարտին:

Այս մասին հայտնում են Հայաստանի դեմոկրատական կուսակցության Հանրապետական խորհրդից։

Հայտարարության մեջ ասվում է. «Մինչ այդ, ՀԴԿ կառույցները, մեր համակիրները կստեղծեն փաստահավաք խմբեր, որոնց առաքելությունը կլինի արձանագրել ընտրական գործընթացի հակաիրավական, հոռի երևույթները:

Ափսոսանք հարուցող հիմնական հարցն այն է, որ մեր կուսակցության գլխավոր խնդիրն էր՝ գալով իշխանության, կազմաքանդել առկա տնտեսական, սոցիալական և քաղաքական համակարգը և քայլ առ քայլ ձևավորել հասարակական հարաբերությունների և կառավարման արդար համակարգ, ինչը ընտրապայքարին մասնակից որևէ այլ քաղաքական ուժ, որպես նպատակ, չի հռչակել: Ընդամենը խոսվում է իշխանափոխության և մի քիչ էլ համակարգի ձևափոխման մասին:

Կուզենայինք, որ ժողովրդավարական սկզբունքներ դավանող քաղաքական միավորները հաջողություն ունենային, սակայն առկա արգելանքները և ՀՀ ընտրական օրենսգրքում ներդրված ականները վիճակը շտկելու որևէ առաջընթաց թույլ չեն տալու»:




Լրահոս