Ոնց կարող է իշխանության մեջ կարևոր դերակատարություն ունեցող անձնավորությունը մի օր հետո ընդդիմություն դառնալ. Տ. Սարգսյան. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Տաճատ Սարգսյանը  զարմանում է ստեղծված  քաղաքական դաշտի վրա «Մարդիկ դաշինք են կազմում առանց գաղափարախոսության:  Միայն և միայն հայտնվեն ազգային ժողովում, մոտենան կերակրատաշտին, ուրիշ բան չկա,  և ժողովրդին գցում են թյուրիմացության մեջ:

«Ոնց կարող է երեկվա իշխանության մեջ  կարևոր դերակատարություն ունեցող անձնավորությունը  մի օր հետո դառնա  ընդդիմություն:  Այդպիսի բան չի կարող լինել:  Ո՞նց կարող է  միանան երկու  կուսակցություն,  որոնց գաղափարախոսությունը լրիվ տարբեր է.  Կամ ընդհանուր առմամբ գաղափարախոսության մասին  կարծիք լինել չի կարող: Մենք դեմ ենք և նման ընդդիմությանը, և նման մարդկանց,  նման կուսակցություններին,  որոնք պետք է մասնակցեն  ընտրություններին»,- ասել է Կոմկուսի նախագահը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս