Նախիջևանի սահմանին ավտոբուսների բախման հետևանքով ադրբեջանցիներ են մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախիջևանի և Թուրքիայի միջև սահմանին Իգդիր նահանգում խոշոր վթար է տեղի ունեցել, փոխանցում է Hurriyet-ը: Բախվել են երկու ուղևորատար ավտոբուսներ:

Վթարի պատճառ են հանդիսացել եղանակային վատ պայմանները:

Հաղորդվում է, որ վթարի հետևանքով 5 ադրբեջանցի է մահացել:

Զոհվածների հստակ թիվը ճշտվում է, կան բազմաթիվ վիրավորներ: Դեպքի վայրում շտապօգնության և ոստիկանության աշխատակիցներ են աշխատում:




Լրահոս