Նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Աղաբեկյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն։
Հիշեցնենք` Արթուր Աղաբեկյանն ավելի վաղ հայտնել է, որ պատրաստվում է մոտ ժամանակներս հեռանալ քաղաքականությունից: Նա իր այս որոշումը բացատրել է ընտանիքին և բարեգործական ծրագրերին ավելի շատ ժամանակ հատկացնելու ցանկությամբ:
Ինչպես հայտնի է` ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի համաձայն` կառավարման նոր կարգով վարչապետի, հետևապես նաեւ փոխվարչապետի պաշտոններ չեն նախատեսվում: