Բացահայտված չի եղել ոչ ձվի, ոչ ուրիշ գողության մեջ. Գուրգեն Եղիազարյանը՝ Յուրի Խաչատուրովի նշանակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես կարող ենք լավ չընդունել այդ նշանակումը: Նախևառաջ Խաչատուրովը լուրջ մասնագետ է, պատրաստ զինվորական, բացահայտված չի եղել ոչ ձվի, ոչ ուրիշ գողության մեջ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով Յուրի Խաչատուրովի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակվելու մասին, ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ այս նշանակումը պետք է ուղղակի ողջունենք և Խաչատուրովին ցանկանանք հաջողություն. «Շատ ավելի լավ է մեզ համար, որ Խաչատուրովը լինի այնտեղ լուրջ պաշտոնի, քան ցանկացած մեկ ուրիշը, ոչ Հայաստանից»:

Հիշեցնենք, որ երեկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակվեց Յուրի Խաչատուրովը:

Հավելենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը դեռևս մեկ տարի առաջ ռոտացիոն կարգով պետք է փոխանցվեր Հայաստանի ներկայացուցչին, ինչը, սակայն, տարբեր պատճառաբանություններով ձգձգվում էր:

Արփինե Թովմասյան




Լրահոս