Իրանը մտադիր է նավթի հանույթը ավելացնել 20 տոկոսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Reuters գործակալությանը տված հարցազրույցում Իրանի նավթի նախարար Նամդար Բիժան Զանգանեն հայտարարել է, որ Իրանը մտադիր է առաջիկա հինգ տարում նավթի հանույթը ավելացնել 20 տոկոսով՝ օրական մինչեւ 5 մլն բարել:

Նա հայտնել է, որ նավթի արդյունահանման աճը պայմանավորված է նոր հանքավայրերի յուրացմամբ եւ արդեն շահագործվող օբյեկտներում տեխնոլոգիաների արդիականացմամբ:

Ապրիլի վերջին Զանգանեն հայտարարել էր, որ Իրանն օրական արդյունահանում է մոտավորապես 3,8 մլն բարել նավթ: Մինչդեռ ՕՊԷՔ-­ի անդամ երկրները մայիսի 25-­ին Վիեննայում կայացած հանդիպմանը պայմանավորվել են մինչեւ 2018 թվականի մարտը երկարացնել նավթի հանույթի ծավալների կրճատման համաձայնագրի գործողությունը: ՕՊԷՔ-­ի կազմի մեջ չմտնող եւս ինը երկրներ համաձայնեցրել են այդ ժամանակաշրջանում հանույթի կրճատման վերաբերյալ պայմանավորվածության գործողության երկարաձգումը:




Լրահոս