Տնտեսությունը ետընթացի ուղի է բռնել. ինչպե՞ս են աճ նկարելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլից Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերը սկսել են նվազել: Օրինակ` տնտեսական ակտիվության ցուցանիշը մարտի համեմատ, ապրիլին 0.3 տոկոս է կազմել: Մեկ ամսվա ընթացքում շատ ավելի կտրուկ է եղել արդյունաբերական արտադրանքի ծավալների անկումը` 7 տոկոս, շինարարության ծավալները` 8.8 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները` 11.4 տոկոս:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս ամենից բացի, նվազել են նաեւ ներքին ու արտաքին առեւտրաշրջանառության ծավալները: Մանրածախ առեւտուրը պակասել է 1.5 տոկոսով, արտահանումը` 2 տոկոսով, իսկ ներկրումը` 10.7 տոկոսով:
Նկատենք, որ հունվար-մարտ ամիսների աճից հետո այս անկումն անսպասելի էր, բայց մյուս կողմից, սա բնական կարելի է համարել, եթե նկատի ունենանք փաստը, որ իշխանություններն առանձնապես չեն փոխել տնտեսական բնագավառում իրենց քաղաքականությունը:

Ու չնայած այս ամենին, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը երեկ պնդում էր, թե իրենք նախատեսել են տարեկան 3.2 տոկոս տնտեսական աճ ապահովել: Հետաքրքիր է` այս ցուցանիշներով ինչպե՞ս է նկարվելու աճը:




Լրահոս