Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում այցելել ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչ խաղին, որը տեղի կունենա հուլիսի 2-ին՝ Սանկտ Պետերբուրգում: Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ոչ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Պուտինը հունիսի 17-ին ներկա է գտնվել Կոնֆեդերացիաների գավաթի բացմանը, մասնավորապես, նա հանդես է եկել բացման խոսքով: Եզրափակչում միմյանց հետ մրցելու են Գերմանիայի և Չիլիի ազգային հավաքականները:
Պուտինը ներկա չի լինի Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակիչ խաղին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ