Արմավիրի մարզպետի խորհրդականն ապրում է բարեկեցիկ կյանքով. ինչ է պատմում համայնքի ղեկավարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ անհետացել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանը: Փորձել էինք խոսել մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ, սակայն վերջինս նշեց, թե խորհրդակցության է և առանց լսելու հարցը, անջատեց հեռախոսը:

Պարզեցինք, որ Մանուկ Սիմոնյանը Նոր Արմավիրից է, սկայն այժմ ապրում է Սարդարապատ համայնքում:

ArmLur.am-ը զրուցեց նաև Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանի հետ, ով նշեց, որ իր գործընկերների պես զարմացած է տեղի ունեցածից: Վարդանյանը նշեց, թե վերջին օրերին ինքը համայնքում չի եղել, իսկ Սիմոնյանին վերջին անգամ տեսել էր երկու շաբաթ առաջ, սակայն որևէ արտառոց բան չի նկատել:

Վարդանյանը հայտնեց, որ Մանուկ Սիմոնյանն ունի մեկ որդի, նորմալ ընտանիք են և լավ, բարեկեցիկ պայմաններում են ապրում:




Լրահոս