«Սասնա ծռերի» անդամը հրաժարվել է ցուցմունք տալ ՀՔԾ քննիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հատուկ քննչական ծառայության քննիչները գնացել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որպեսզի հարցաքննեն «Սասնա ծռեր» խմբի գործով մեղադրյալ Մխիթար Ավետիսյանին: Մեզ հետ զրույցում վերջինիս պաշտպան Ինեսա Պետրոսյանը հայտնեց, որ Մխիթար Ավետիսյանը հրաժարվել է ցուցմունք տալուց, քանի որ չի վստահում նախաքննությունը իրականացնող մարմնին:

Ինչպես հայտնի է` հունիսի 28-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում «Սասնա ծռեր» խմբի հինգ անդամներ՝ Գագիկ Եղիազարյանը, Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը եւ Մխիթար Ավետիսյանը ծեծի էին ենթարկվել:

Արդյունքում՝ ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող անձանց եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպի առիթով:

Փաստորեն, հիմա ծեծի ենթարկվածներից ոմանք ցուցմունք չեն տալիս, քանի որ հույս չունեն, որ ՀՔԾ օբյեկտիվ քննություն կիրականացնի, եւ մեղավորները կպատժվեն: Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի՝ դատարանի նկուղում ծեծի ենթարկելու օպերացիան ղեկավարել էր Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ղազարյանը:




Լրահոս