Toyota-ի նորամուծությունը` մահճակալով, խոհանոցով, լվացարանակոնքով մինիվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Toyota ընկերությունը Գերմանիայի շուկա Է հանել Proace մինիվենը, որը պատրաստվել Է բնության գրկում հանգստի սիրահարների համար: Մոդելն ստացել Է բոլոր անհրաժեշտ սարքավորանքը քեմպինգի համար, ներառյալ մահճակալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ճանապարհորդների համար Proace-ը պատրաստվել Է QUQUQ ընկերության հետ համագործակցությամբ: Վենի ուղեբեռի հատվածամասում հայտնվել Է ծալովի բոքս, որտեղ գտնվում են սալիկը եւ խոհանոցային զանազան սպասքներ: Toyota-ում նշել են, որ քեմպինգի համար վենը կարող Է պատվիրվել ինչպես հինգ-, այնպես Էլ յոթտեղանոց սալոնով:

Հավելավճարի դիմաց գնորդին կառաջարկեն ծալովի սեղանիկ եւ աթոռներ, ինչպես նաեւ Dachzelt ARB Simpson III հատուկ վրան, որը դառնում Է ավտոմոբիլի շարունակությունը, եւ ռեյլինգներ՝ կտուրին «բեռնախցիկով»: Գերմանիայում Proace-ի նվազագույն արժեքը կազմում Է 35 300 եվրո: Տուրիստական օպցիոնների լրիվ հավաքանին կնստի ավելի քան հինգ հազար եվրոյով ավելի:




Լրահոս