Մինչ բոլորը քննադատում են Հրանտ Բագրատյանին, նա ոչ ոքի ուշադրություն չի դարձնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է ինչ ամբողջ համացանցը քննարկում է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանի գրառումը, որով նա անդրադարձել էր հայոց լեզվին և նշել, թե այն աղքատիկ լեզուներից է և հավելել. «Ժամանակը չէ՞ մեր երկիրն Արմենիա անվանելու»:

Այս գրառումը հենց համացանցում արդեն իսկ քննարկվում, քննադատվում է, նույնիսկ ՀՀԿ-ն՝ իդ դեմս Էդուարդ Շարմազանովի, արձագանքել է Բագրատյանին՝ նրա առաջարկն անհաջող որակելով: Սակայն, ինչպես պարզվում է, քննադատությունները, որակումները Բագրատյանին ամենևին չի անհանգստացնում: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, թե առհասարակ ծանոթ չէ իր գրառման առումով հնչող քննադատություններին և ոչ էl ուշադրություն է դարձնում դրանց:




Լրահոս