Ինչո՞ւ է Ալլա Լեւոնյանը որոշել հեռանալ facebook սոցիալական ցանցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս երգչուհի Ալլա Լեւոնյանը ՀՀ ոստիկանությանը հաղորդում էր ներկայացրել, ըստ որի՝ Գայանե Մանուկյան անունով ֆեյսբուքյան օգտատերն իր կողմնակիցների հետ սպառնացել է նրա կյանքին եւ առողջությանը՝ երգչուհու հասցեին հնչեցնելով վարկաբեկիչ հրապարակումներ, տարբեր սեռական բնույթի հայհոյանքներ:

Ըստ հրապարակումների՝ այս ամենի հետեւում կանգնած է Usarmenianews.com կայքի խմբագիրը, ում հետ Ալլա Լեւոնյանը անձնական շփման մեջ է եղել երկու տարի շարունակ, սակայն չկարողանալով վերջինիս հետ լեզու գտնել՝ ստիպված դիմել է իրավապահ մարմինների օգնությանը: Սակայն կայքի խմբագիրը հերքում է մեղադրանքները՝ ասելով, որ ցանկանում են Ալլայի միջոցով իրենից վրեժ լուծել:

Ըստ այդ նույն հրապարակումների՝ Ալլա Լեւոնյանը մեղադրվում է պալատական երգչուհի լինելու մեջ, ինչպես նաեւ «Սասնա ծռեր»-ի դեպքերի ժամանակ նա միացել էր մտավորականների կազմակերպած ստորագրահավաքին, որով իշխանություններին կոչ է արել ոստիկանության եւ խաղաղ ցուցարարների միջեւ արյունահեղություն չիրականացնել:

Վերջին աղմկահարույց իրադարձություններից հետո երգչուհին որոշել է լքել վիրտուալ աշխարահը` փորձելով հանգիստ գտնել ընտանիքի գրկում:

«Իմ շատ սիրելի և հարգելի ընկերներ,ես որոշել եմ լքել համացանցը, բայց ոչ երբեք ձեզ `իմ անփոխարինելի ու հարազատ երկրպագուներին : Ես անչափ շնորհակալ եմ ձեզ , ձեր ջերմության և սիրո համար: Որոշել եմ ամողջովին ժամանակս նվիրել ընտանիքիս և արվեստին , իսկ այս տիրույթը , հավատացեք, խանգարում է և չի թողնում , որպեսզի լիովին մնաս ինքդ քեզ հետ : Ի վերջո ավելորդ ինֆորմացիան ծանրաբեռնում և խանգարում է… Անչափ շնորհակալ եմ բոլորիդ և շատ եմ ուզում, որ իրար հանդեպ ավելի բարի ու հանդուրժող լինեք : Ես ձեզ շատ սիրում եմ …»,- սոցցանցի իր էջում գրել է նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս