Երեւանի շամպայն-գինիների գործարանը, որը պատկանում է ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վերսանդիկ Հակոբյանին, հայտնվել է դատական քաշքշուկների մեջ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վերջինս ընկերության բաժնետոմսերի հետ կապված այլ անձանց հետ խնդիրներ ունի: Մասնավորապես Աշխեն Գեւորգյանը դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ Երեւանի շամպայն-գինիների գործարանը վճարի բաժնետոմսերի դիմաց հասանելիք վճարումները:
Ըստ էության Ա. Գեւորգյանը վաճառել է բաժնետոմսերի իր մասը, սակայն ընկերությունը չի վճարել դրա դիմաց: Այս գործով մի քանի դատական նիստեր են կայացել, եւ այժմ սկսվել է դատաքննության փուլը: Ասել է, թե ստեղծվել է մի իրավիճակ, որ նախկին պատգամավորի ընկերությունը խաբված կարգավիճակում է թողել ընկերության բաժնետերերին: