Նոր վարկեր. իշխանությունները շարունակում են մեծացնել Հայաստանի՝ առանց այն էլ ահռելի պետական պարտքը.«Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Իշխանությունները շարունակում են մեծացնել Հայաստանի՝ առանց այն էլ ահռելի պետական պարտքը՝ նորանոր վարկեր ներգրավվելով: Մասնավորապես ՀՀ-ի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ նախատեսվում է ստորագրել «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» վարկային համաձայնագիրը, եւ, ըստ այդմ, Հայաստանին տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 40 մլն դոլար գումարի չափով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարկային համաձայնագիրն արդեն ընդգրկված է կառավարության օրակարգում: Նշենք, որ հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիրը բաղկացած է երկու ենթածրագրից, որի արժեքը կազմում է 90 մլն դոլար: Եվ երկրորդ մասնաբաժինը՝ 50 մլն դոլարը, հասանելի կդառնա 2018 թվականին։ Թե որքանո՞վ է այս վարկն արդյունավետ, որքանո՞վ է նպաստելու տնտեսության զարգացմանը, պարզ չէ:

Առավել մանրամասն` «Ժողովուրդ»  օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս