«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է 2017 թվականը ամփոփել ըստ գերատեսչությունների: Այս անգամ անցնող տարին «Ժողովուրդ»-ը ամփոփեց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետ:
-Պարո՛ն Ալթունյան, անցնող 2017 թվականը ինչպե՞ս եք գնահատում Ձեզ համար: Դատելով իրավիճակից` մենք կարող ենք ասել, որ ամենածանր տարին նախարարներից Ձեզ համար էր…
-Չեմ կարող նման համեմատական տանել, բայց որ ամենահետաքրքիր տարիներից էր ինձ համար, դա միանշանակ է: Ամենահետաքրքիր, որովհետեւ իմ կյանքը կտրուկ փոխվեց, երբ ես ազատ ձեռնարկատերից դարձա պետական ծառայող, ով հանրության ուշադրության կենտրոնում է: Իհարկե, խաղի կանոնները թելադրում են վարքի բանաձեւեր, որոնք, իհարկե, իմ վարքագծերում ոչ միանգամից են ձեւավորվում:
Սակայն պետք է ասեմ, որ, այո՛, տարին ծանր ու հետաքրքրիր լինելով` բերեց նրան, որ ես իմ արտահայտություններով, իմ նախագծերով փոխում եմ նախարարությունը: Եւ հույս ունեմ, որ կփոխեմ նաեւ համակարգը:
-Այս տարվա ընթացքում Ձեր կողմից եղան մի քանի աղմկահարույց հայտարարություններ, որոնք թյուրընկալում ունեցան, եւ Դուք ստիպված եղաք Ձեր հայտարարությունը նորից մեկնաբանել` երբեմն երեք անգամ: Ի՞նչն է խնդիրը: Դուք խոսելու ժամանակ չե՞ք մտածում, որ նման հետեւանք կունենա, թե՞ չափից շատ անկեղծ եք, եւ չի ընդունվում Ձեր այդ անկեղծությունը:
-Իհարկե, ինձ հոգեհարազատ է ԱՄՆ-ի դատարաններում հնչող երդումը` «Ճշմարտություն, միայն ճշմարտություն, ոչ մի բան, բացի ճշմարտությունից»: Իհարկե, ինչպես ասացիք` թյուրընկալումներ կան երկու կողմից. միգուցե ոչ միշտ եմ ես ճիշտ սահմանումները օգտագործում, ինչ-որ տեղ իմ ազատամիտ սահմանումներին սովոր չէ ուկնդիրը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան