Լրագրության ոլորտում ևս անհրաժեշտություն է սերնդափոխությունը. ի աջակցություն Սաթիկ Սեյրանյանի թեկնածության` լրագրողները հայտարարություն են տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 28-ին կայանալու է Հայաստանի ժուռնալիստների միության համագումարը, որն ընտրելու է միության վարչության նոր կազմ և ղեկավար։ Հայաստանի լրագրողական հանրության համար այն կարևոր իրադարձություն է, առավել ևս, որ վերջին երեք տասնամյակներում առաջին անգամ, կարծես, անցնելու է բաց, մրցակցային պայմաններում:

Ժուռնալիստների միությունը կարող է չափազանց կարևոր դերակատարում ունենալ լրագրության ոլորտում տեղի ունեցող գործընթացներում և մարտահրավերներում։ Ինչպես բոլոր ոլորտներում, Զանգվածային լրատվության միջոցների բնագավառում էլ կան կուտակվածտասնյակ խնդիրներ՝ խոսքի ազատության, օրենսդրական դաշտի բարելավում,  IT հեղափոխության ազդեցություն, լրագրողական էթիկայի հետ կապված խնդիրներ, տպագիր և էլեկտրոնային մամուլին ուղղված մարտահրավերներ, լրագրողների հանդեպ ճնշումներ,և այլն:

Ժուռնալիստների միությունն այլ լրագրողական կազմակերպությունների հետ պետք է լինի այն հարթակը, որտեղ պետք է լուծվեն խնդիրներ, և առաջին հերթին՝ պետք է պաշտպանվեն լրագրողների իրավունքները և շահերը։

Մենք մեր ամբողջ գիտակից կյանքը նվիրել ենք լրագրությանը, սակայն Հայաստանի ժուռնալիստների միության անդամ չենք։

Մեր գործընկեր «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող  Սաթիկ Սեյրանյանը, ինչպես հայտնի է արդեն, առաջադրվելու է՝ որպես Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի թեկնածու։ Ինչպես բոլոր ոլորտներում՝ լրագրության ոլորտում ևս պարզապես անհրաժեշտություն է սերնդափոխությունը։

Մենք՝ ներքոստորագրյալներս, մեր աջակցությունն ենք հայտնում պրոֆեսիոնալ լրագրող Սաթիկ Սեյրանյանի թեկնածությանը՝ համոզված լինելով, որ նրա ղեկավարությամբ միությունը կարող է իր լրջագույն մասնակցությունն ունենալ ոլորտի խնդիրների բարձրաձայնմանը և լուծմանը։

  1. Արամ Աբրահամյան-«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր
  2. Տիգրան Հակոբյան- Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, հրապարակախոս
  3. Հարություն Հարությունյան-Հանրային հեռուստաընկերության լրատվական քաղաքական հաղորդումների տնօրեն
  4. Աննա Իսրայելյան- Առցանց «Առավոտի» խմբագիր
  5. Մեսրոպ Մովսեսյան- Ա1+ հեռուստաընկերության նախագահ
  6. Արամ Անանյան- «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն
  7. Դմիտրի Պիսարենկո- «Sputnik-Արմենիա» լրատվական գործակալության և ռադիոյի ղեկավար
  8. Արտակ Ալեքսանյան- «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական դեպարտամենտի ղեկավար
  9. Պետրոս Ղազարյան- «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող
  10. Գնել Նալբանդյան- «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական դեպարտամենտի գլխավոր խմբագիր և «NewMag» ամսագրի գլխավոր խմբագիր
  11. Գեղամ Մանուկյան- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն
  12. Գառնիկ Գևորգյան-«168 Ժամ» թերթի փոխխմբագիր, 168.am կայքի գլխավոր խմբագիր
  13. Արման Բաբաջանյան-1in.amկայքի, «Ժամանակ-Երևան» թերթի գլխավոր խմբագիր
  14. Բաբկեն Թունյան- «168 Ժամ» թերթի և 168.am կայքիտնտեսական մեկնաբան, b4b.am կայքի հիմնադիր, խմբագիր
  15. Հայկ Գևորգյան- «Հայկական Ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան
  16. Գագիկ Մկրտչյան- «Հայոց Աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող
  17. Արմենիկա Կիվիրյան- am-ի գլխավոր խմբագիր
  18. Թագուհի Թովմասյան – «Ժողովուրդ» թերթի գլխավոր խմբագիր
  19. Արամ Անտինյան- Tert.am-ի ղեկավար
  20. Դավիթ Ալավերդյան- «ՄեդիաՄաքս» մեդիաընկերության գլխավոր խմբագիր
  21. Արտակ Հերիքյան- Հանրային հեռուստատեսության «Օրակարգ» լրատվական ծառայության ղեկավար-պրոդյուսեր
  22. Հովհաննես Կոսյան-am-ի գլխավոր խմբագիր
  23. Կարինե Քալանթարյան- Երևանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի լրագրության դասախոս
  24. Սամվել Մարտիրոսյան-մեդիափորձագետ
  25. Սպարտակ Սեյրանյան
  26. Վասակ Դարբինյան
  27. Արթուր Ազարյան- «Ճամփորդ» թերթի խմբագիր, լրագրող, հրապարակախոս
  28. Ագնեսա Խամոյան- Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի հեղինակ, Yerkir.am կայքի խմբագիր
  29. Շողեր Մաթևոսյան-«Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր
  30. Սամվել Սարգսյան- «Հայաստանի Հանրապետություն» թերթի պատասխանատու քարտուղար, վաստակավոր լրագրող
  31. Կարեն Զախարյան- «Դե-ֆակտո» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր
  32. Արթուր Խեմչյան-am լրատվական վերլուծական գործակալության հայկական բաժնի խմբագիր
  33. Արա Գալոյան- «168 Ժամ» թերթի տնտեսական մեկնաբան
  34. Հակոբ Բադալյան- Lragir.am-ի քաղաքական մեկնաբան
  35. Ռուզան Խաչատրյան-լրագրող
  36. Արտակ Եղիազարյան-NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության համակարգող
  37. Կոնստանտին Տեր-Նակալյան- Blognews.am կայքի գլխավոր խմբագիր
  38. Լևոն Սարդարյան- քաղաքական մեկնաբան
  39. Գևորգ Ավչյան- տնտեսական լրագրող
  40. Աննա Բաղդասարյան- Տնտեսական լրագրողների ակումբի գործադիր տնօրեն
  41. Ռուբեն Մեհրաբյան- Առցանց «Առավոտի» ռուսական բաժնի խմբագիր




Լրահոս