Ես 2017-ից եմ դադարում լինել լրատվականի ղեկավար. Իվետա Տոնոյանը պարզաբանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, թե ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ազատել է «Կենտրոն» հեռուստաընկերության Էպիկենտրոն լրատվական ծրագրի ղեկավարի պաշտոնից, եւ հարցականի տակ է նաեւ նրա պատգմավորական ապագան:

Պարզաբանման համար ArmLur.am-ը դիմեց Իվետա Տոնոյանին, ով այդ գրածները բացարձակ սուտ որակեց՝ ասելով, թե ժպիտով է վերաբերվում այդ ամենին: «Ես 2017 թվականի հունիսի 1-ից դադարում եմ լինել «Էպիկենտրոն» լրատվական կենտրոնի եւ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն եւ այդ մասին հայտարարել եմ նաև մամուլով, քանի որ իմ պատգմավորական գործունեությունը թույլ չի տալիս նման աշխատանքով զբաղվել», -պարզաբանեց նա:

Իվետա Տոնոյանի խոսքով, հեռուստաընկերության եւ լրատվական ծառայության հետ կապը շարունակվել է մնալ անմիջական եւ այդպես էլ լինելու է արդեն որպես Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ:




Լրահոս