ԱԺ-ն մերժեց մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելք» խմբակցության հայտարարության նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելք» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը:

Հայտարարության նախագծով «Ելք»-ն առաջարկում էր խորհրդարանի մակարդակով դատապարտել 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունները, պարտադրել կառավարությանը փոխհատուցել մարտի 1-ի զոհերի հարազատներին:

Հայտարարության նախագծին կողմ քվեարկեց 9, դեմ 56, ձեռնպահ՝ 7 պատգամավոր: Հայտարարության նախագծին ձեռնպահ քվեարկեց ՀՅԴ խմբակցությունը:

Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը: «Մեր ընդդիմադիր գործընկերները համակերպվել են այն մտքի հետ, որ այս նախագծի բովանդակությունը որևէ կերպ չի փարատում մեր մտահոգությունները»,- ասաց Կոստանյանը:

Հայտարարության նախագիծն ավելի վաղ ստացել էր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը, սակայն ՀՀԿ խմբակցության որոշմամբ՝ այն ընդգրկվեց խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում:




Լրահոս